AI աուդիո մոդելի գնահատող
Podcastle
Կազմակերպության մասին:
Podcastle-ը արհեստական բանականության վրա հիմնված հարթակ է աուդիո և վիդեո ստեղծելու համար: Անհատներն ու թիմերը օգտագործում են մեր հարթակը պրոֆեսիոնալ բովանդակություն արագ ձայնագրելու, նկարահանելու, խմբագրելու, տարբեր հարթակներում այն հրապարակելու և իրենց թիմի անդամների հետ համագործակցելու համար:
Մենք տեխնոլոգիապես աճող ընկերություն ենք. տեքստը-ձայնի վերածող մեր սեփական մոդելը Hugging Face հարթակի վարկանիշային աղյուսակում առաջատարների շարքում է, իսկ մեր հետազոտելու ու զարգացնելու թիրախներից են ձայնի կլոնավորումը, աուդիո մշակումը և տեսանյութերի ճշտգրիտ ընկալումը։
Մեր առաքելությունն է պրոֆեսիոնալ որակի բովանդակություն ստեղծելը հասանելի և հաճելի դարձնել բոլորի համար։
Պաշտոնի մասին:
Դուք պատասխանատու կլինեք մեր AI մոդելների որակի գնահատման համար՝ կատարելով քվեարկություն (vote)։
Հիմնական պարտականությունները ներառում են։
- AI աուդիո մոդելի պատասխանների քննություն և համեմատություն։
- Պատասխանների ճշգրտության, տրամաբանության և համապատասխանության գնահատում։
- Աշխատանքի կատարում սահմանված չափանիշներին համապատասխան։
Պահանջներ։
- Անգլերեն լեզվի լավ իմացություն (պարտադիր է՝ գնահատման նյութերը հասկանալու համար)։
- Բարձր պատասխանատվության զգացում և աշխատանքային էթիկա։
- Անձնական համակարգչի կամ նոութբուքի և կայուն ինտերնետ կապի առկայություն։
Ինչու՞ միանալ մեզ։
- Ազատ գրաֆիկ. Դուք ինքներդ եք որոշում Ձեր աշխատանքային ժամերը։
- Հեռակա աշխատանք. Աշխատեք ցանկացած վայրից։
- Հստակ և պարզ վճարման համակարգ. Վճարում յուրաքանչյուր կատարված գնահատման/քվեարկության համար։
